ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հոկտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի մեծ մասը նվիրված է եղել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ քննարկումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երկրների ղեկավարների զրույցը որակել էր որպես ջերմ ու ընկերական։ Զրույցը մոտ կես ժամով ավելի երկար է եղել, քան նրանց նախորդ հեռախոսազանգը։




























