Ամերիկացի բանակցողներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները առաջիկա երկու շաբաթում կարող են ժամանել Մոսկվա։ Այդպիսի հավանականություն կա, սակայն հնարավոր այցի մանրամասները դեռ պետք է համաձայնեցվեն, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլում առայժմ տեղեկություն չունեն ամերիկացի ներկայացուցիչների հնարավոր այցի ժամկետների մասին։ Միաժամանակ, նա նշել էր, որ Ուիթքոֆին և Քուշներին միշտ ուրախ են տեսնել Մոսկվայում։
Axios-ի տվյալներով՝ Ուիթքոֆը մտադիր է հոկտեմբերին Ռուսաստանի մայրաքաղաքում քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։
Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ քննարկման թեմաներից մեկը եղել են ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները։ Զրույցից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ Մոսկվան սկսում է դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները հանել նախատեսված ժամկետից շուտ։





























