Մայիսի 23-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Արարատ քաղաքի Աբովյան փողոցից բերման են ենթարկել 43-ամյա մի տղամարդու, որի կիսագուլպայի միջից հայտնաբերվել է ներարկիչ`  2 մլգ գորշ հեղուկով, իսկ ներարկիչի ծայրին ասեղ՝ պատյանով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: