Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի կարծիքով բանակցային գործընթացում առկա 4 սկզբունքների` Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում, Արցախի ինքնորոշում, ցամաքային կապ Հայաստանի հետ, մեծ մասը ձեռնտու է Հայաստանի համար, բայց նա հարցնում է, թե այդ դեպքում ինչո՞ւ է գաղտնի պահվում տարածքների հարցը: Նրա խոսքով, այդ տարածքները Արցախի տարածքներն են, իսկ ԼՂ խնդիրը համահայկական նշանակություն ունի և դատապարտելի է երբ բանակցությունները գաղտնի են պահվում: Տ. Կարապետյանը հայտարարել է, որ միանում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրրաժարականի պահանջին:
Այնուհետեւ անդրադառնալով ներքին խնդիրներին, ԺԿ ղեկավարը հերթական անգամ քննադատել է «Ժառանգություն» կուսակցությանը, նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պատրաստվում է հաջորդ նախագահական ընտրություններին, փորձում է վարկաբեկել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին` նրան՝ որպես մրցակից, վտանգ տեսնելով: Նրա խոսքով, «Ժառանգությունը» չի միանում Հայ Ազգային կոնգրեսին, որովհետև միշտ ուզում է առաջին տեղում լինել:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա ըստ Կարապետիչի, Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը սպասում են հարմար պահի նոր ակտիվություն ցուցաբերելու համար, իսկ այյդպիսի հարմար պահ, կարող է լինել Ղարաբաղի վերաբերյալ ստորագրվելիք փաստաթուղթը:



























