Ստամբուլում հորդառատ անձրևների պատճառով երեք մարդ է զոհվել, շենքերի ստորին հարկերը հեղեղվել են, ինչպես նաև խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը։ Ստամբուլի օդանավակայանը դադարել է ընդունել չվերթներ, իսկ ժամանող ինքնաթիռներն ուղարկվում են պահուստային օդանավակայաններ, հոկտեմբերի 15-ին հայտնում է Turkiye Today-ը։
«Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ 43 օդանավ, որոնք չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում, վերահասցեագրվել են այլ օդանավակայաններ․ 39 չվերթ՝ Թուրքիայի ներսում, իսկ չորսը՝ արտերկիր», — նշվում է հոդվածում։
Փողոցներում մեքենաները արգելափակվել են ջրի պատճառով, տները հեղեղվել են, իշխանությունները դադարեցրել են դպրոցներում դասերը և բնակիչներին կոչ են արել մնալ տանը։
Քաղաքային ԶԼՄ-ների տվյալներով՝ 14-ամյա դեռահասը մահացել է այն բանից հետո, երբ մտել է փողոցում առաջացած ջրափոսը, որտեղ հոսանքահարվել է։ Եվս մեկ մարդ մահացել է փողոցում ընկնելու հետևանքով։ Չափահաս տղամարդը սայթաքել է և ստացել գլխի մահացու վնասվածք։



























