Պենտագոնի ղեկավարությունը մտադիր է առնվազն մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները հետաձգել Իրանի Մինաբ քաղաքի դպրոցի վրա հարվածի վերաբերյալ ներքին քննության հրապարակումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Ըստ նրանց՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի խորհրդականներն արդեն նման ծրագրի մասին հայտնել են գերատեսչության աշխատակիցներից ոմանց։

Քննությունը շարունակվում է արդեն մի քանի ամիս և ուղեկցվում է աճող քաղաքական ճնշմամբ։

Ուշադրություն է գրավում նաև վերջին ամիսներին տեղի ունեցած խաղաղ բնակիչների զոհվելու այլ միջադեպերի շարքը։