Սյունիքի մարզում, այսօր` մայիսի 24-ին, ժամը 14.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցից` թունավորումով, Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Սիսիան քաղաքի Չարենց փողոցի թիվ 12 տան բնակիչ` 53-ամյա Վրեժ Գալստյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























