Այսօր` մայիսի 24-ին, ժամը 15.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ մայիսի 8-ին Ֆիոլետովո գյուղի Թթուջուր կոչվող տեղամասից 5 կմ դեպի հյուսիս-արեվելք ակտիվացել է սողանք (60x100 մ.մ), որի հետեւանքով թուլացել է բարձրավոլտ հոսանքասյան հիմքը (35000 վոլտ). առկա է շրջվելու վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ էլ. ցանցի աշխատակիցներն իրականացնում են ամրացման աշխատանքներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

























