Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան պաշտոնից ազատվել է այդ պաշտոնում աշխատանքի անցնելուց մեկ շաբաթ էլ չանցած։ Դրա մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով երեք աղբյուրի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ Զաքարիային կոչ է արել «վերանայել» այս պաշտոնում աշխատելու իր որոշումը։ Ըստ Թրամփի՝ ինքը նաև հարցրել է նրան. «Քեթի, քեզ սա պե՞տք է։ Չեմ կարծում, որ դա քեզ պետք է»։
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X-ում գրել էր, որ Զաքարիան «առաջիկա մի քանի օրվա ընթացքում» կհեռանա պաշտոնից։
Նախօրեին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը Պեպերդայն համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո չի հանձնել Կալիֆորնիայում փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունքի քննությունը։





























