Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից հեռացող Քեթի Զաքարիան ուրբաթ երեկոյան կընթրի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ, հայտարարել է Hill պարբերականի թղթակից Ջուլիա Մանչեսթերը՝ հղում անելով աղբյուրին։

«Ըստ ծրագրերին ծանոթ աղբյուրի՝ Քեթի Զաքարիան և նրա ընտանիքն այսօր երեկոյան կընթրեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և նրա կնոջ՝ Ուշա Վենսի հետ՝ նրա նստավայրում»,- գրել է Մանչեսթերը X սոցիալական ցանցում։

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտնել էր, որ Զաքարիան լքում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը՝ այլ պաշտոնի տեղափոխվելու կապակցությամբ։

Զաքարիայի առաջին ճեպազրույցը տեղի էր ունեցել երկուշաբթի և տևել էր ընդամենը 14 րոպե։ Նա Սպիտակ տան 37-րդ մամուլի քարտուղարն էր, այդ պաշտոնում իններորդ կինը և Դոնալդ Թրամփի վարչակազմում երրորդ շիկահերը։