Լառիի մարզում, այսօր` ժամը 18.55-ին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի թիվ 4-րդ դպրոցի մոտակայքում առկա է հոր, ուր հնարավոր է երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երեխան թաքնված է եղել դպրոցի մոտակայքում եւ նրան վտանգ չի սպառնում: