Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, մայիսի 25-ին, հանդիպում է ունեցել Չեխիայի գյուղատնտեսության նախարար Պետր Բենդլի (Petr Bendl) հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է փոխգործակցության տարբեր ուղղություններով արդյունավետ գործընկերության իրավական հիմք ստեղծելու, ինչպես նաեւ՝ կողմերի առաջատար փորձն օգտագործելու կարեւորությունը:
Նախարար Բենդլը ներկայացրել է Չեխիայի գյուղատնտեսության հետհամայնավարական զարգացման ուղին` նշելով, որ դրա մակարդակն այժմ լիովին համապատսախանում է Եվրամիության չափանիշներին: Թեեւ երկրի գյուղատնտեսությունն ինտեգրված է ԵՄ համակարգում, Չեխիայի Հանրապետությունը մեծապես կարեւորում է երկկողմ հարաբերությունները եւ առեւտուրը նախկին ԽՍՀՄ պետությունների հետ:
Հանդիպմանն երկուստեք պատրաստակամություն հայտնվել է համապատասխան քայլեր ձեռնարկել գյուղարտադրանքի փոխադարձ առեւտրի հնարավոր սահմանափակումների վերացման ուղղությամբ:




























