Արմավիրի մարզում, այսօր` մայիսի 25-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի թիվ 47 փողոցի 20-րդ տան բնակիչները նկատել են օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ Արմավիր քաղաքի կենդանաբանական այգու տնօրեն Ա. Թադեւոսյանը:
Մասնագետը օձին հայտնաբերել եւ տեղափոխել է Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի:




























