Երեւանում, այսօր` մայիսի 25-ին, ժամը 11.20-ին տեղեկություն է ստացվել, որ Նոր Արեշ թիվ 33 փողոցի 24-րդ տան մոտակայքում տեղի է ունեցել սողանք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ճանապարհի հենապատի տեղաշարժման հետեւանքով տեղի է ունեցել հողազանգվածի (0,5 խմ) տեղաշարժ:

Դեպքի մասին տեղյակ են պահել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման եւ Էրեբունի վարչական շրջանի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման բաժինների պետերին: