Արդեն մի քանի օր է` կտրում են Ծաղկաձորի ճոպանուղու մոտի այգին:
Ահազանգը «ԷկոԼուր»-ը ստացել է Ծաղկաձորից: «Ասում են, որ կառուցում են դահուկային երրորդ ճանապարհը: Սկզբում կտրում էին վերեւում, հիմա իջել են ներքեւ: Այդ տարածքը ամենաքիչը 15մ լայնություն եւ ավելի քան 1 կմ երկարություն ունի»,- հայտնել են ականատեսները:
Նախնական տվյալներով այդ տարածքը` մոտ 250 հա, վերցվել է անտառային ֆոնդից եւ համայնքային տարածք է: Ներկայումս իրավիճակը պարզում է Հրազդանի անտառտնտեսությունը:
Ինչպես հայտնել են Բնապահպանության նախարարությունից, Կոտայքի մարզի տարածքային տեսչությունը ստուգումներ է սկսել:






























