Վանաձորում, այսօր` մայիսի 26-ին, քաղաքի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից ոչ ոք չի տուժել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, առավոտյան ժամը 06-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց-Շիրակացի փողոցների խաչմերուկում գտնվող «Սեզամ գազ» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանում լիցքավորման ժամանակ, դեռևս չպարզված հանգամանքներում պայթել է «ՎԱԶ-2110» մակնիշի 31 ՏԼ 544 համարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը:
Բարեբախտաբար, պայթյունի արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան: Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























