Լոռիի մարզում, այսօր` մայիսի 26-ին, կրկին քարաթափում է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Ֆիոլետովո գյուղի տարածքում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է Լոռիի թղթակիցը, ժամը 15:00-ի սահմաններում տարբեր չափերւի քարերը պոկվել են ժայռից ու ընկել ճանապարհի երթևեկելի գոտի, որը կարճ ժամանակում մաքրվել է ճանապարհով երթեւեկող վարորդների կողմից: Նշենք, որ ճանապարհի նշված հատվածում այս տարի արդեն քարաթափման մի քանի դեպք է գրանցվել:

 

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի