Լոռիի մարզում, այսօր` մայիսի 26-ին, ժամը 21:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին, իրար են բախվել Վանաձորի բնակիչ Ռազմիկ Հովակիմյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 27 ՏՏ 027 համարանիշի եւ Երեւանի բնակիչ Արայիկ Գրիշիկյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի վրացական 003012 IY համարանիշի ավտոմեքենաները:
Նախնական տվյալներով, վթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել «ՎԱԶ-2106»-ի վարորդն ու 4 ուղեւորները, որոնց շարքում նաեւ երեխաներ կան:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները` Մարտին Բալայանի գլխավորությամբ:
Ականատեսների պատմելով, վթարի պատճառներից մեկը եղել է ճանապարհի քարուքանդ վիճակը, որը քանդել են վերանորոգելու համար, սակայն այն մինչ այս պահն ասֆալտապատ չէ:




























