ԱՄՆ հանրապետական կուսակցությունն ընտրել է նախագահի պաշտոնի միասնական թեկնածուին. Նա, ինչպես սպասվում էր, Միթ Ռոմնին է:

Թեքսասում հաղթելով փրայմերիզին եւ հավաքելով անհրաժեշտ 1144 ձայները` նա թեկնածուի պաշտոնական կարգավիճակ է ստացել, հաղորդում է gazeta.ru-ն: Ռոմնիին Թեքսասում  աջակցել են 152 պատվիրակների 71%-ը:

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, որը տեղի կունենա նոյեմբերի 6-ին, Ռոմնիի մրցակիցը կլինի դեմոկրատ թեկնածու, գործող նախագահ Բարաք Օբաման:

Հիշեցնենք, բացի Ռոմնիից հանրապետականների թեկնածու դառնալու համար պայքարում էին Փենսիլվանիայի նախկին սենատոր Ռիկ Սանթորումը, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը եւ կոնգրեսական Ռոն Փոլը:

Ռոն Փոլին հայրենի Թեքսասում աջակցել են պատվիրակների  10% -ը: Սանթորումի օգտին քվեարկել են  7%-ը, Գինգրիչի օգտին` 5%-ը, գրում է CNN-ը:

Հանրապետական փրայմերիզներ եւս վեց նահանգներում կկայանան հունիսին: