Ռուս թոփ մոդել Նատալյա Վոդյանովան Facebook-ի իր էջում բարեգործական ֆուտբոլային հանդիպման հրավեր է տեղադրել, որտեղ իր գլխավորած թիմը` «Մերկ սրտեր»-ը, պետք է խաղա Ռուսաստանի կառավարության հավաքականի հետ` Արկադի Դվորկովիչի գլխավորությամբ:

Ակցիան նպատակ ունի մարդկանց ուշադրությունը հրավիրել սահմանափակ հնարավորություններով մարդկանց խնդիրների վրա, իսկ ինքը` թոփ մոդելը շատ յուրահատուկ ձեւով է հետաքրքրություն առաջացրել ակցիայի հանդեպ: Նա համացանցում տեղադրել է իր լուսանկարները` ժանյակավոր ներքնազգեստով` ֆուտբոլի գնդակը ձեռքին, հաղորդում է NEWS.ru.com-ը:

«Մինչեւ խաղն ամեն օր ես նկարահանումների եմ, ուստի ստիպված եմ մարզվել հենց ստուդիայում` իմ նոր Etam հավաքածուի ներքնազգեստով: Ծիծաղեք-ծիծաղեք, բայց ինձ համար խաղում են ֆուտբոլիստներ Սամյուել Էտո’Օ-ն, «Սպարտակի» վետերան Վլադիմիր Բեսչաստնիխը, չհաշված այլ ոլորտներից ձեզ շատ հայտնի մի քանի այլ մարդիկ»,-իր էջում գրել է մոդելը:

Նատալյա Վոդյանովայի թիմում կխաղան նաեւ երգիչ Դմիտրի Մալիկովը, Բորիս Ելցին-կրտսերը եւ GQ Russia ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Իդոն: