Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան պաշտոնանկ է արել երկրի զբոսաշրջության եւ սպորտի նախարար Էկտոր Լեսկանոյին ու այդ պաշտոնում նշանակելու է մինչ այդ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող հայ Լիլիան Քեշիշյանին, հաղորդում է «Ազատությունը»:

Քեշիշյանը, ով եղել է նաեւ երկրի խորհրդարանի պատգամավոր, նախարար նշանակվելով կդառնա առաջին հայը, ով հասնում է այդ բարձր պաշտոնին եւ լինում Ուրուգվայի կառավարության անդամ։

Տարիներ առաջ Լիլիան Քեշիշյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, որպեսզի Եվրամիությունը Թուրքիայից պահանջի ընդունել Հայոց ցեղասպանությունը` եվրաինտեգրման գործընթացն սկսելու համար։

Լիլիան Քեշիշյանը մեկ անգամ այցելել է Հայաստան։