Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճիռը կկարդան ուղիղ եթերում: Այդ երկրի դատախազությունը հայտնել է, որ վերջնական դատավճիռը կկայացվի հունիսի 2-ին:

Մուբարաքին, նրա որդիներ Գամալին եւ Ալյային, Եգիպտոսի ՆԳ նախկին նախարար Հաբին ալ-Ադլիին եւ նրա 6 օգնականներին մեղադրել են, որ նրանք հրաման են տվել 2011-ին խաղաղ ցուցարարներին ցրելիս մարտական փամփուշտներ կիրառել:

Նրանց նաեւ մեղադրում են պաշտոնական դիրքը չարաշահելու եւ կոռուպցիայի մեջ, հաղորդում է Dni.ru-ն:

Գահընկեց արված նախագահ Մուբարաքի դեմ դատական գործընթացն սկսվել է 2011-ի օգոստոսի 3-ին: Դատաքննության ընթացքում տեղի է ունեցել 45 դատական նիստ: