Մոսկվայում գողացել են հայտնի ռուս հեռուստահաղորդավար Սերգեյ Սվետլակովի «Մազդա CX7» մեքենան: Ռուսական հեռուստաէկրանի աստղն այնքան էլ չի վշտացել. ապահովագրությունն ամեն ինչ կփոխհատուցի:
Գողության հայտարարությամբ ոստիկանությանն է դիմել Սվետլակովի կինը` Յուլյան: Ըստ նրա` գողությունը տեղի է ունեցել մայիսի 29-ի գիշերվա մեկից մինչեւ առավոտյան 9-ն ընկած ժամանակահատվածում, նրանց տան կանգառից:
Ըստ իրավապահ մարմիններում Life News-ի զրուցակցի` մեքենան գտնելը հեշտ չի լինի. Ռուբլյովկայում տան բակը համալրված չէ դիտորդական տեսախցիկներով:
«Մեքենան բոլորովին նոր էր, անգամ չենք հասցրել քշել: Կարծում եմ, որ դա մեր մեքենան չէր, մեր բախտը չէր պարզապես այն քշելը: Իմ առաջին արձագանքը ծիծաղն էր: Ես վստահ եմ, որ այն արդեն Դաղստանի ճանապարհին է, այն փնտրել ես չեմ պատրաստվում, նշանակում է, մեզ պետք չէ այդ մեքենան», - պատմել է «Պրոժեկտորփերիսհիլթոն»-ի հաղորդավար Սերգեյ Սվետլակովը:
Սերգեյը ոչ ոքի չի կասկածում: «Մեր վարորդն արդար է, թշնամիներ ես չունեմ»: «Ապահովագրությամբ ամեն ինչ կփոխհատուցվի, ոչինչ չեմ ափսոսում», - եզրափակել է նա:



























