Իր 65-ամյակի նախօրեին ռուս պրոդյուսեր Բարի Ալիբասովը որոշել է պաշտոնապես ամուսնանալ վեցերորդ անգամ: Նրա ընտրյալ է դարձել 25-ամյա Լիլիանա Մաքսիմովան:
Ալիբասովը հարսնացուին անգամ նշանադրության մատանի է նվիրել, թեպետ նախկինում նա, իր իսկ խոսքով, նման ձեւականությունների հետեւից չէր ընկնում, գրում է «Ռոսբալտը»:
Ռուս հայտնի պրոդյուսերի կանանց ցուցակը ընդգրկում է հինգ կանանց` չհաշված ընկերուհիներին: Նա առաջին անգամ ամուսնացել է դեռ դպրոցական տարիքում: Երկրորդ անգամ` իրենից 12 տարով փոքր կորեուհու հետ: Այնուհետեւ հաջորդել է Ելենա Ուրոնիչը:
Մարմնավաճառ Կատյան Բարիից փախել է գրեթե պսակադրության վայրից` նրան փոխարինելով Արեւմտյան Եվրոպայից եկած ունեւոր երկրպագուով: Իսկ Լիդիդ Ֆեդոսեեւա-Շուշկինայի հետ սիրավեպը տեւել է ամբողջ երեք տարի` դառնալով Բարիի ամենաերկարատեւ հարաբերությունը:




























