Լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, թե քաղցկեղի որ տեսակով է տառապում Վենեսուելայի Ուգո Չավեսը:  Նա քաղցկեղի ագրեսիվ տեսակի` մետաստատիկ ռաբդոմիոսարկոմայի վերջին փուլում է:

Ինչպես «հեղինակավոր աղբյուրին» վկայակոչելով, հայտնել է ամերիկյան HDNET հեռուստաալիքը, Չավեսին մնացել է ապրելու «առավելագույնը մի քանի ամիս», ինչը նշանակում է, որ նա դժվար թե կարողանա մասնակցել Վենեսուելայի նախագահական ընտրություններին, որոնք նշանակված են հոկտեմբերին:

Վենեսուելյան առաջնորդին մոտալուտ վախճանը վաղուց են գուշակում: Մինչդեռ Չավեսն անձամբ ցուցաբերում է առավելագույնս լավատեսական մոտեցում: Օրերս նա կրկին հաստատել է կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունը դնելու մտադրության մասին, որոնցում մտադիր է նաեւ հաղթել: