Ռուս գործարար եւ քաղաքական գործիչ Միխայիլ Պրոխորովը, որը Ռուսաստանի նախագահի մարտին անցկացված ընտրություններին զբաղեցրել էր երրորդ տեղը,  կմասնակցի Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին:

«Կոմերսանտ» թերթը գրում է, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն առաջարկել է քաղաքապետի ընտրությունների օրենքում վերանայել այն կանոնը, որ քաղաքապետի պաշտոնին կարող են հավակնել ինքնաառաջադրվածները: Մոսկվայի քաղաքային դուման նախկինում առաջին ընթերցմամբ  օրինագիծ էր ընդունել, որը ենթադրում էր մայրաքաղաքի քաղաքապետի ուղիղ ընտրություններ:

Ըստ «Կոմերսանտ»-ի տվյալների` նախագահի նախկին թեկնածու Միխայիլ Պրոխորովն արդեն ընդունել է որոշում Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Դա հաստատել են նաեւ նրա շրջապատի աղբյուրները: Պրոխորովն անձամբ հրաժարվել է այդ թեման մեկնաբանել հրատարակչությանը:   

Սեգեյ Սոբյանինի պարտականություններն ավարտվում են 2015 թվականին: