Ֆրանսուհի Սելին Բարան, որն իր երկրում մեծահասակների համար ֆիլմերի հայտնի դերասանուհի է, խորհրդարանում իր թեկնածությունն է առաջադրել: Պոռնոաստղն առաջարկում է  օրինականացնել մարմնավաճառությունը եւ փակել երկրի բոլոր հոգեւոր օբյեկտները: 

Սելին Բարան հասցրել է նկարահանվել  գրեթե 200 պոռնոֆիլմերում, որից հետո որոշել է իր թեկնածությունը գրանցել Արյեժ նահանգում որպես  խորհրդարանի թեկնածու: Ամուսնու հետ նա ստեղծել է սեփական կուսակցությունը, որն կոչվում է ուլտրաձախական: 

բացի մարմնավաճառության օրինականացումից Բարան հանդես է գալիս 30-ժամյա աշխատանքային շաբաթվա, բոլոր բանկերի ազգայնացման եւ ֆրանսիացիներին ջրի եւ էլեկտրաէներգիայի անվճար մատակարարման օգտին: Նրա կոչերից մեկն է. «Հանուն հաճույքների, հավասարության եւ ազատության աշխարհի», հայտնում է «dni.ru»-ն:

Ֆրանսիայի խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան հունիսի 10-ին եւ 17-ին:

Պետք է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ պոռնոաստղը դառնում է խորհրդարանի անդամ: Այսպես, 2011 թվականին Իտալիայում Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունը հայտնի պոռնոաստղ Չիչոլինային տարեկան 53 հազար դոլարի թոշակ էր նշանակել` որպես իտալական խորհրդարանի անդամ: