Քիմ Քարդաշյանը հայտնվել է նոր սեքս-սկանդալի կենտրոնում` կապված տեսագրությունների հետ, երբ դատապարտված խաբեբա Ջոնաթան Լի Ռիչիսը, ով 2006-ից հետո 2600 հայց է ներկայացրել, հայտարարել է, թե տեսագրություն ունի աստղի հետ: Այդ մասին գրում է  Entertainmentwise կայքը:

Ջոնաթանը նաեւ պնդում է, թե կորցրել է կուսությունը Քիմի հետ Հայաստան այցելելու ժամանակ: Նշվում է, որ Ջոնաթանը հայցը ներկայացրել է` ցանկանալով հայցվոր դառնալ հագուստի արտադրության հսկաներ GAP եւ The Old Navy ընկերությունների դեմ գործերում:

Նա պնդել է, թե ինտիմ կապի մեջ է եղել Քիմ Քարդաշյանի հետ 2001 թվականից: Նա նաեւ Քիմին մեղադրել է իր դատապարտման մեջ` նշելով, թե Քիմն է իրեն ստիպել հանցանք կատարել: Նա նշել է, թե երկու տեսագրություն ունի, որոնք թաքցրել է Ֆիլադելֆիայում, մարզումների սրահի պահարանում:

Նա Քիմին մեղադրել է իրեն սպառնալու մեջ: Ի բարեբախտություն Քիմի, Ջոնաթանի հավակնությունները մերժվել են դատարանի կողմից: