Ֆրանսիայի նախագահի թիկնազորի պետ առաջին անգամ կին է նշանակվել: Օլանդն իր անվտանգությունը վստահել է 44-ամյա Սոֆի Հաթթին:

Ինչպես ABC News-ին վկայակոչելով հաղորդում է polite.ru-ն, ավելի վաղ նա նշանակվել էր Լիոնել Ժոսպենի թիկնազորի պետ` վերջինիս վարչապետության օրոք: Հենց նա էլ Օլանդին առաջարկել է Սոֆիի թեկնածությունը:

Նախագահական թիկնազորը եւս մի քանի նորամուծությունների է ենթարկվել: Այսպես, դրա կազմը 93 մարդուց կրճատել են 60-ի: Փոխվել է նաեւ կառուցվածքը: Եթե նախկինում այն կազմում էին ոստիկանության ներկայացուցիչները, ապա այժմ այնտեղ ժանդարմներ են հայտնվել:

Թիկնապահների քանակի կրճատումը նախագահ Օլանդի նախընտրական ծրագրի մի մասն է` պետական ծախսերը կրճատելու համար: Ավելի վաղ նա եւ կառավարության անդամները սեփական աշխատավարձերը եռակի նվազեցրել էին: