Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը հայտ է ներկայացրել իր թեկնածությունն առաջադրելով նախագահական ընտրություններում, որոնք կկայանան հոկտեմբերի 7-ին: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը:
Չավեսից բացի, գրանցման հայտ է ներկայացրել վեց քաղաքացի: Նրանցից մեկը ընդդիմադիր Դեմոկրատական միասնության դաշինքի թեկնածուն է `Էնրիկե Կապրիլեսը:
Ընտրություններում հիմնական հակառակորդներ են լինելու 57-ամյա Չավեսն ու 39-ամյա Կապրիլեսը: Հասարակական կարծիքի վերջին հարցումը ցույց է տվել, որ գործող նախագահւ օգտին պատրաստ են քվեարկել վենեսուելացիների 50, 7 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակցի օգտին` 45,5%-ը, հայտնում է ntv.ru-ն:
Չավեսը հայտարարել է, որ մտադիր է հաղթել առաջիկա նախագահական ընտրություններում:



























