Նամակը, որում երգիչ Մայքլ Ջեքսոնը բողոքում է իր նախկին կնոջը` Լիզա Մարիա Փրեսլիին անքնությունից, հանել են աճոււրդին, նրա խնդրանքով:
Նամակը գրվել է 1993- 1996թվականներին, այն ժամանակահատվածում, երբ Ջեքսոնն ու Փրեսլին մտերիմ ընկերներ էին, իսկ հետագայում արդեն ամուսիններ: Նամակի բովանդակությունը ցույց է տալիս, որ երգչի առողջական խդնիրները սկսվել են բավականին վաղուց:
«Լիզա, ինձ իսկապես հանգիստ է պետք: Ես չեմ քնել գրեթե չորս օր: Ես պետք է հեռու գտնվեմ հեռախոսներից եւ գործարար մարդկանցից: Ես պետք է հոգ տանեմ իմ առողջության մասին: Խելագարվում եմ քեզ», - նշվում է նամակի մեջ, գրում է polit.ru-ն:
Julien`s աճուրդի գործադիր տնօրեն Դարեն Ժուլենն ընդգծել է, որ նամակն անձնական բնույթի է, եւ այդ պատճառով որոշվել է կատարել Լիզա Փրեսլիի ցանկությունը: Ավելի վաղ նախատեսվում էր, որ նամակի գինը կարող է կազմել 1200 դոլար:
Ինչպես տեղեկացնում է Lady կայքը, Ջեքսոնի նամակից բացի աճուրդի է հանվել Ուիթնի Հյուսթոնի հին անձնագիրը: Հաշվի առնելով հատուկ հետաքրքրությունը Ուիթնիի նկատմամբ, նրա անձնագիրը կարժենա նվազագույնը 6 հազար դոլար: Բացի այդ, աճուրդի է հանվել ն աեւ Էմի Ուայնհաուզի խալաթը, որը նրա հագին էր . Rehab երգի տեսահոլովակում: Հաշվի առնելով այդ զգեստի իքնատիպությունը, նրա մեկնարկային գինը 16 հազար դոլար է:




























