Ռուսաստանյան «Մուզ -TV» մրցանակաբաշխության կազմակերպիչները հրաժարվել են բեմ թողնել երաժշտկան քննադատ Արտեմի Տրոիցկուն: Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է հունիսի 1-ի երեկոյան «Օլիմպիյսկի» մարզական համալիրում:

Նախկինում ենթադրվում էր, որ Տրոիցկին պետք է մրցանակ հանձներ հաղթողներից մեկին: Ինքը ` Տրոցկին ենթադրություն է արել, որ իրեն չեն թողել բեմ դուրս գալ, քանի որ նա մտադիր էր կարդալ Քսենիա Սոբչակի փոքրիկ ուղերձը:

Տրոիցկին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում ցիտել է այդ ուղերձի բովանդակությունը: «Ես ձոզ հետ եմ եղել «Մուզ -TV» մրցանակաբաշխության ժամանկ հինգ տարի: Այս տարի ես ասեցի այն մասին, որ ազատությունն ու պատիվն ինձ եւ իմ սերնդակիցների համար գլխավոր արժեք են: Ինձ ջնջեցին: Բայց դուք մնացիք: Հուսախաբ չանեք: Միշտ ասեք այն, ինչ մտածում եք, եւ մի վախեցեք»:

Այդ կապակցությամբ Քսենիա Սոբչակը եզրակացրել է, որ իր հեռախոսը լսում են.  «Տրոիցկին զանգահարեց եւ աաց, որ կարող է բեմ դուրս գալ եւ իմ անունից ինչ-որ բան ասել: Դա հեռախոսազրույց էր: Ոչ ոք չգիտեր: Ինձ լսո՞ւմ են»- գրել է Սոբչակը իր Twitter-ում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ սանդալային հաղորդավարուհի, լրագրողուհի Քսենյա Սոբչակը հեռացվել է «Մուզ- TV» երաժշտական մրցանակաբաշխության վարողի պաշտոնից:

Սոբչակի անունն արդեն անհետացել է «Մուզ- TV»-ի պաշտոնական բլոգում հրապարակված հաղորդավարների ցուցակից, թեեւ ավելի վաղ նրա անունն այդ ցուցակում էր: Սոբչակի հետ միջոցառումը պետք է վարեին Անդրեյ Մալախովը, Լերա Կուդրյավցեւան եւ Մաքսիմ Գալկինը:

 «Ինձ հանել են «Մուզ- TV»-ից: Հարցնում եմ` ինչի՞ համար: Դու ինքդ ես ամեն ինչ հասկանում: Մենք չէինք ցանկանում, բայց զանգ եղավ: Ինչ մանրախնդիր է այս ամենը…», – գրել է Սոբչակն իր Twitter-ում: