Եգիպտոսում հրապարակել են «Դարի դատավարության» վճիռը: Կահիրեի Քրեական դատարանը հունիսի 2-ին Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին մեղավոր է ճանաչել խաղաղ ցուցարարների մահվան մեջ եւ դատապարտել ցմահ ազատազրկման:

Դատավոր Ահմեդ Ռիֆաաթը ցմահ ազատազրկման է դատապարտել նաեւ ՆԳ նախկին նախագահ Հաբիբ ալ-Ադլիին:

Մուբարաքին Ոստիկանության ակադեմիայի շենք են բերել հիվանդանոցից, ռազմական ուղղաթիռով: Նշենք, որ ամբաստանյալի աթոռին են հայտնվել երկրի 9 նախկին ղեկավարներ եւ Մուբարաքի ավագ որդին` Ալյան: Խոշոր գործարար Հուսեյն Սալեմի դատավճիռը հեռակա է կայացվելու: Դատախազությունը Մուբարաքի եւ ալ-Ադլիի համար մահապատիժ էր պահանջել: