Խորհրդային հայտնի էստրադային երգիչ Էդուրադ Հիլը վախճանվել է Պետերբուրգում` 78 տարեկան հասակում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Պոլենովի անվան Ռուսական նյարդավիրաբուժական ինստիտուտի աշխատակիցը, որտեղ երգիչը պառկած է եղել նյարդավերականգնողական բաժանմունքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի սկզբին Հիլը Պետերբուրգում հիվանդանոց էր տեղափոխվել ինսուլտով: Էդուրադ Հիլը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, եւ նա կաթվածահար էր:
Ամբողջ ժամանակ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է եղել:
Խորհրդային ժամանակներից հետո հայտնիության երկրորդ ալիքը Հիլի համար սկսվել էր 2010 թվականին: Հիլի վոկալով տեսահոլովակը, որը ձայնագրված է եղել դեռեւս նրա երիտասարդության ժամանակ, անսպասելի հայտնվել էր համացանցային ռադիոկայանների վերին հորիզոնականներում, տեսահոլովակն ամեն օր դիտում էին Ցանցի միլիոնավոր օգտվողներ: Էդուրադ Անատոլեւիչին արտասահմանում անվանում էին «պարոն Տրո-լո-լո»:
Հետաքրքիր է, որ արդյունքում ռուս երգչին Grammy-ի էին առաջադրել: ՌԽՍԴ-ի վաստակավոր արտիստը գլխավոր ամերիկյան մրցանակի թեկնածուների ցանկում է եղել Բեյոնսեի, Լեդի Գագայի, Ռիհաննայի, Քեյն Ուեսթի եւ այլոց շարքում:




























