Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին` Վալերի Տրիերվեյլերը հայտարարել է, որ կշարունակի աշխատել Paris Match ամսագրում:
Մեկ այլ խոշոր ամսագրի` «Էքսպրեսի» գլխավոր խմբագիր Ռենո Ռեվելն իր բլոգում գրել է, որ Տրիերվեյլերը նախկինի պես մնում է այդ պարբերականի աշխատակից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նրա խոսքով, սակայն, Տրիերվեյլերն այլեւս հոդվածներ չի գրի քաղաքականության մասին: Նա մտադիր է իր ուշադրությունը կենտրոնացնել մշակույթի ոլորտին վերաբերող թեմաների վրա:




























