Ֆրանսիացի հրապարակախոս Բերնար Անրի Լեւին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Չուրկինին անվանել է հիմար եւ  ապուշ:

«Որոշ մարդիկ իսկական հիմարներ են… Ես ահա կարդացի AFP-ի եւ Reuters-ի հաղորդագրությունները... ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ  նրանք շուտով կպարզեն, թե ով է իրականում սիրիական ապստամբներին զենք մատակարարել:

Հիմար: Ապուշ: Միշտ նույնն են տեսնում` դավադրություն», - հայտարարել է Լեւին BFM TV-ի հարցազրոյցում` պատմելով լիբիական իրադարձությունների վերաբերյալ իր նոր ֆիլմի`«լիբիական հրաշքի»  մասին, ինչպես անձամբ հեղինակն է բնութագրում Մուամար Քադաֆիի տապալումը:

Բերնար Անրի Լեւին մարքսիզմի քննադատ է, 2011 թվականի մարտին նա Ֆրանսիայում առաջիններից մեկը ելույթ ունեցավ Լիբիայում ռազմական միջամտության լոբբինգում, որից հետո Փարիզն սկսեց  գործողության սկիզբը: Նա մասնակցել է լիբիական ապստամբների հետ բանակցություններին Բենգազիում եւ հրապարակայնորեն առաջ է քաշել վերջերս ստեղծված Ազգային անցումային խորհրդի միջազգային ճանաչումը:

Ռուս դիվանագետների արձագանքը, մասնավորապես անձամբ Չուրկինինը, դեռեւս չի ստացվել: