Իսպանական դատախազությունը պահանջում է 4 տարվա ազատազրկման դատապարտել թագավորի փեսային` Պալմա-դե-Մայորկայի դուքս, 44-ամյա Ինյակի Ուրդանգարինին:

Ուրդանգարինին եւ նրա գործընկեր Դիեգո Տորեսին կասկածում են մասնավոր ներդրումների ոչ նպատակային օգտագործման մեջ:

Գումարներն ուղղվել են դուքսի ստեղծած Instituto Noos բարեգործական հիմնադրամին: Մասնավորապես խոսքը 2005-2006 թվականներին 5,8 մլն եվրոյի ոչ նպատակային օգտագործման մասին է, որոնք նախատեսված են եղել Բալեարյան կղզիներում երկու կոնգրեսներ կազմակերպելու համար:

Հաղորդվում է, որ Ուրդանգարինն ու Տորեսը մտադիր են դատարանում ընդունել մեղքի մի մասը եւ վերադարձնել երեք միլիոն եվրոն, ինչը մեղմացուցիչ հանգամանք է համարվում: