Օրերս կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 19-ամյա մի երիտասարդ, ով պոռնկագրական բնույթի կայք էր ստեղծել:

NEWS.am-ի տեղեկություններով, բերման ենթարկվածը մայրաքաղաքի ակումբներից մեկի 19-ամյա բարմենն է: Նա իր կայքում պոռնկագրական բնույթի նյութեր էր տեղադրել, իսկ կայքի գովազդն արել էր սոցիալական ցանցերի միջոցով` ներկայացնելով այն որպես «հայկական առաջին պոռնոկայք»:

Ոստիկանության լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկատվությունը` նշելով, որ կայքն արդեն փակվել է, իսկ նյութերը ուղարկվել են մշակութաբանական փորձաքննության: