Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կշարունակվի սկեսրոջ եւ ամուսնու կողմից Ռուսաստանի Դաշնությունում բռնությունների ենթարկված Մարիամ Գեւորգյանի գործով դատավարությունը: Ադ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Հիշեցնենք, որ դատավարությունը, չնայած տուժած Մարիամ Գեւորգյանի դժգոհությանը, անցկացվում է դռնփակ, իսկ նման պայմաններում անցկացվող դատավարությունից բռնությունների ենթարկված հարսը մեծ սպասելիքներ չունի: Այս գործով նախորդ նիստը տեղի է ուեցել հունիսի 1-ին, որի ընթացքում դատավորը պետք է հրապարակեր ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը, որը, սակայն, ինչպես «Ժամանակին» փախանցեց Մարիամ Գեւորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը, դատավորը կհրապարակի այսօրվա նիստում:
Նշենք, որ այս գործով մեղադրյալի աթոռին է Մարիամ Գեւորգյանի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, որի եւ Մարիամի ամուսնու առաջին կնոջ` Մելինեի միջնորդությամբ էլ դատարանը որոշել է նիստերն անցկացնել դռնփակ պայմաններում: Սակայն Մարիամ Գեւորգյանի պաշտպան Նոնա Գալստյանի խոսքերով, դատարաի որոշումը որեւէ կերպ հիմնավորված չէ, այդ իսկ պատճառով էլ պաշտպանը նախորդ նիստում միջնորդել է դատավորին ինքնաբացարկ հայտնել: Պաշտպանը վստահ է, որ ներկա նախագահող դատավորն այս գործով շահագրգիռ կողմ է եւ արդեն իսկ` ոչ օբյեկտիվ»,- գրում է «Ժամանակը»:




























