Ռուսական լրատվամիջոցների տվյալներով, հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին կարող են հեռացնել եւս մի քանի նախագծերից: «Զանգերը վերեւից» այս անգամ կարող են զրկել Սոբչակին նրա ամենակարեւոր նախագծից:

Ամենայն հավանականությամբ, նրա հետ չեն երկարացնի պայմանագիրը «Դոմ 2» նախագծում, որն ավարտվում է երկու ամիս անց: Նա շոուն THT հեռուստաալիքով վարում է 2004 թվականից եւ առ այսօր որեւէ խնդիր չի ծագել:

Իսկ այժմյան մերժման որոշումը քաղաքական ենթատեքստ ունի: Առավել եւս հեռուստաշոուի իրավունքը պատկանում է «Մոյա սեմյա» հոլդինգին, որի հետ կապ ունի «Եդինայա Ռոսիա»-ի անդամ Վալերի Կոմիսարովը:

Սոբչակը հայտարարել է, թե իրեն փորձում են սնանկացնել իր քաղաքացիական դիրքորոշման համար:

Սոբչակի խնդիրներն սկսվեցին, երբ փետրվարի սկզբին MTV հեռուստաալիքը փակեց նրա «Գոսդեպ» շոուն: Սոբչակին հեռացրին նաեւ TEFI-ի հաղորդավարների ցանկից: Նրա ասել էին, որ պատճառը «վերեւից զանգն է»: