Հունիսի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Երեւանյան լճի մոտակայքից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու, որի խուզարկությամբ հայտնաբերվել է 5 մլ ներարկիչ` 4 մլ դեղին գույնի հեղուկով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ բերման ենթարկվածի հայտարարությամբ` հեղուկը պատրաստել էր անձնական օգտագործման համար:
Հայտնաբերված հեղուկն ուղարկվել է փորձաքննության, կտարվում է հետաքննություն:




























