Հունիսի 6-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին եւ շրջվել հրապարակի ծաղկանոցը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























