Հունիսի 6-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա Արտաշես Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, թե նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Ֆանարջյան փողոցի թիվ 80/1 տան մոտ, վիճաբանության ժամանակ,33-ամյա Գոռ Ա.-ն խոհանոցային դանակով հարվածել է Արտաշես Մ.-ի ձեռքին եւ պատճառել  վնասվածք:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.30-ին Գոռ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է հետաքննություն: