Հունիսի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի Այնթապ գյուղի հատվածում «Մերսեդես-Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը նույն օրը, ժամը 16.30-ին, մարմնական վնասվածքով դիմել է բուժօգնության:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21121» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21121»-ի վարորդը եւ ուղեւորուհին, «Օպել Վեկտրա»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Երկու դեպքում էլ կատարվում է քննություն:




























