Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները    հունիսի 7-ին, ժամը 16.30-ին, Բաբայան փողոցի թիվ 2/10 շենքի մոտից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 32-ամյա  Հենրիկ Հովհաննեսյանին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր ինտելեկտուալ սեփականության իրավունքը խախտելու եւ  հափշտակության մեղադրանքով:

Հենրիկ Հովհաննեսյանը կալանավորված է: