Այրվել է ամերիկյան հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոյի բնակարանը Նյու Յորքում։
Ըստ հրշեջ ծառայության ներկայացուցչի՝ բռնկումը տեղի է ունեցել այն բանի հետեւանքով, որ բարդու բամբակն ընկել է հագուստի չորացման սարքի մեջ։
Բոցն այնքան ուժեղ է եղել, որ տարածվել է ոչ միայն 5-րդ, այլեւ 4-րդ եւ 6-րդ հարկերում։ Հրշեջներին հաջողվել է մարել կրակը 1 ժամվա ընթացքում, հայտնում է Life News-ը։
Զոհեր եւ տուժածներ չկան։ Ռոբերտ դե Նիրոն տվյալ պահին գտնվում է երկրից դուրս։


























