Վախճանվել է գրող, «Բուքեր» հեղինակավոր գրական մրցանակի դափնեկիր Բարի Անսվորթը։  Նա մահացել է հունիսի 5-ին 81 տարեկանում՝ իտալական Ումբրիի իր տանը։ Գրողի մահվան պատճառը եղել է թոքերի քաղցկեղը։

Բարի Անսվորթն ընդհանուր առմամբ գրել է 17 վեպ, որոնցից «Սրբազան սովը» 1992 թվականին արժանացել է «Բուքերի»։ Այն ժամանակ Անսվորթի վեպը մրցանակը կիսել էր Մայքլ Օնդաթժի «Անգլիական հիվանդի» հետ։ 2011 թվականին լույս է տեսել «Սրբազան սովի» շարունակությունը՝ «Գթության գինը», որը դարձել է Անսվորթի վերջին վեպը՝ հրատարակված կյանքի օրոք, հայտնում է  «lenta.ru»-ն։
Անսվորթը ծնունդով Անգլիայի հյուսիս-արեւելքի Դարեմից է։ Նա կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ումբրիում։