Արագածոտնի մարզում, այսօր` հունիսի 9-ին, ժամը 14.35-ին Ձորագլխի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.35-ից մինչեւ ժամը 14.00-ն տեղացած կարկուտը վնաս է հասցրել գյուղին պատկանող 10 հա կարտոֆիլի ցանքատարածություններին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին վնասի չափերը ճշտելու համար ստեղծվել է հանձնաժողով: Տարածքները «ՍԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: