Գեղարքունիքի մարզում, այսօր` հունիսի 9-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած ուժեղ անձրեւից փլուզվել է Գավառ քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում գտնվող ճանապարհային պատնեշը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին «Գավառի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները իրականացնում են պատնեշի վերականգնողական եւ ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել «Գավառի ՃՇՇ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեները: