«Դոլարի արժեզրկումը, չէի ասի, թե օբյեկտիվ է, սակայն անտրամաբանական չէ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին ստեղծված իրավիճակը, երբ դոլարի գինը երեւանյան փոխանակման կետերում 386 դրամից իջավ 372 դրամի:

«Ես կարծում եմ՝ երկու հիմնական պատճառ կա: Տարին ավարտվում է, եւ բնականաբար գնաճի զսպման քաղաքականության շրջանակներում Հայաստանի Կենտրոնական բանկը ձեռնարկում է գործողություններ: Եւ երկրորդ, բնական աճ կա դոլարի առաջարկի, երբ մարդիկ իրենց խնայողությունները վերածում են դրամի, որ կարողանան նոր տարվա առեւտուր կազմակերպել»,- նշեց Մինասյանը:

Ըստ պատգամավորի՝ հենց այս երկու պատճառների համակցությունն է, որ բերել է որոշակի փոփոխությունների: